ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամներից շատերի նախընտրած թեկնածուն 2020թ.-ի նախագահական ընտրություններում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է: Այս մասին են վկայում CNN-ի անցկացրած հարցման տվյալները:

76-ամյա Բայդենին աջակցել է հարցվածների 30%-ը, որը 3%-ով պակաս է ընթացիկ տարվա հոկտեմբերին անցկացված նմանատիպ հարցման արդյունքներից: Նախկին փոխնախագահին հաջորդում է Բեռնի Սանդերսը՝ 14%, իսկ Տեխասից կոնգրեսական Բետո Օ’Ռուրքը բարելավել է իր դիրքերը 4-ից մինչև 9%-ի:

Նյու Ջերսիից սենատոր Քորի Բուքերին, Կալիֆոռնիայից՝ Քամալա Հարիսին և նախկին պետքարտուղար Ջոն Քերրին աջակցում են 4-5%: Հարցման ընթացքում մնացած հավանական թեկնածուները ստացել են 3% կամ պակաս:

Հարցումը անցկացվել է դեկտեմբերի 6-9-ը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության 463 ակտիվիստների շրջանում: Հարցման սխալականությունը 5.6% է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփին քննադատած Սփրինգսթինը 2020թ.-ի ընտրություններում կանխատեսել է նրա հաղթանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել