Tert.am-ը գրում է.

Այսօր կառավարության արտահերթ նիստին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մինչ օրակարգին անցնելը անդրադարձավ այսպես ասած «խոպանչիների հարկման» նախաձեռնությանը:  

«Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Բացառվում է այդպիսի բան»,-ասաց նա: Արարատ Միրզոյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում, քննարկումները հաճախ կարող են մանիպուլյատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կան:

Նա վստահեցրեց, որ  միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են նման նախաձեռնությունները կյանքի կոչվել։ ««Խոպանչիներին հարկելու» նախաձեռնության օրինակի դեպքում աղավաղվել է ու սխալ է մեկնաբանվել այն։ Գաղափարը հետևյալն է՝ կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները»,-ասաց նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել