Tert.am-ը գրում է.

Ձեր հարցը լուծողը ես չեմ, օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Այս մասին Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիաիրականացնող  «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանն ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով լուծման միակ տարբերակը Ազգային ժողովի կողմից օրենքում փոփոխություններ կատարելն է, ինչը ժամանակատար է:

«Օրենքն այս պահին արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Կառավարությունը չի կարող օրենքը չեղարկել, ԱԺ-ն պետք է փոփոխություններ մտցնի օրենքում, բայց հիմա որևէ ընթացակարգ չկա»,- նշեց նա:

Բացի ժամանակային առումով խնդրից, Հակոբ Արշակյանի խոսքով՝ աջ ղեկով մեքենաների արգելքի վերացմանը դեմ են ոստիկանության, ԱԻՆ-ը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:


«Ես ինքս շատ լավ հետևել եմ այս շարժմանը: Եղել է օրենք, որն արգելել է և՛ ներմուծելը, և՛ շահագործելը, և՛ վաճառք անելը, ընդ որում՝ և՛ գոյություն ունեցող, և՛ նոր մեքենաների: Այդ օրենքը լուրջ հակազդեցություն է ունեցել և ես ինքս ասել եմ, որ պետք չէ աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելել և արգելել, որ նա վաճառի: Հանվել են այս դրույթները, միայն մի դրույթ է մնացել, որ արգելեն այս մեքենաների ներմուծումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել