Արևելյան շատ մշակույթների համաձայն 3-րդ աչք կարող է լինել յուրաքանչյուրիս մոտ: Այն համարվում է մարմնի և հոգու միահյուսման արդյունք: 3-րդ աչքը կարող է բացվել պարբերաբար մեդիտացիայով զբաղվելու արդյունքում, իսկ դրա ազդեցությունը մեր կյանքի վրա գնալով ավելի է ուժեղանում:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 նշան, որ ձեր 3-րդ աչքը բաց է:
#1 Զգացողություն ունեքրի միջև ընկած հատվածում
Երբ 3-րդ աչքը բացվում է ունքերի միջև ընկած հատվածում ճնշման զգացում է առաջանում: Ձեզ կարող է թվալ, որ ինչ-որ մեկը դիպչում, սեղմում է այդ հատվածին: Այդ զգացողությունն առաջանում է շատ հանկարծակի:
#2 Ինտուիցիայի սրացում
3-րդ աչքի մասին է վկայում նաև սրաված ինտուիցիան: Դուք կարողանում եք կանխագուշակել որոշ իրավիճակներ կամ հետևանքներ և անգամ չեք էլ կարող բացատրել, թե որտեղից ունեք նման զգացողություն:
#3 Զգայունակություն լույսի հանդեպ
Երբ բացվում է 3-րդ դուք ավելի զգայուն եք դառնում լույսի և վառ գույների հանդեպ: Հիմնականում դա լինում է աստիճանաբար, ուստի դուք չեք էլ զգում, թե ինչպես այդպես ստացվեց:
#4 Անընդհատ փոփոխություններ
3-րդ աչքի մասին են վկայում նաև աշխարհայացքի և վարքագծի փոփոխությունները: Հիմնականում սա դրսևորվում է այլոց հանդեպ վերաբերմունքի փոփոխությամբ: Դուք կարող եք ավելի հանդուրժող դառնալ: Հիմնականում այս փոփոխությունները դրական են:
#5 Պարբերաբեր գլխացավեր
Այս գլխացավերի ճնշումը շատ ավելի մեծ է, քան ունքերի միջև ընկած հատվածում ցավը: Այդ ցավից ազատվել հնարավոր է զբոսանքի դուրս գալով կամ էլ զբաղվելով նրանով, ինչը ձեզ իսկապես հաճույք է պատճառում, կամ էլ մեդիտացիայի միջոցով: