Մեծ ճգնաժամի տարիներին մարդկանց վիճակը շատ ծանր էր: Մեկ կտոր հացի համար նրանք պայքարում էին՝ բառի ուղիղ իմատով: Համաձայն վիճակագրության՝ ԱՄՆ-ում 4 քաղաքացուց 1-ը գործազուրկ էր, իսկ նրանք, ում հաջողվում էր պահպանել աշխատանքը, կորցնում էին եկամտի կեսը: Նման իրավիճակ էր նաև աշխարհի մյուս երկրներում: Սակայն Մեծ ճգնաժամի տարիներին նաև լավ ու բարի իրադարձություններ են տեղի ունեցել, քանի որ դժվար ժամանակներում մարդիկ առավել հոգատար են դառնում:

 

Ձմեռ պապ գոյություն ունի

1933 թ. Սուրբ ծննդյան նախօրեին Օհայո նահանգի թերթերից մեկում նման գովազդ հայտնվեց. «Եթե Ձեզ օգնություն է հարկավոր, գրե՛ք ինձ»:

Ավելի քան հարյուր մարդիկ գրեցին այն համարին, որը նշված էր գովազդում, և պատմեցին իրենց խնդիրների մասին: Նամակներից մեկում, օրինակ, 14-ամյա մի աղջնակ գրել է, որ հագնելու ոչինչ չունի ու նրա ընտանիքը սովի է մատնված:

Յուրաքանչյուրը գրում էր այն բանի մասին, ինչը նրա համար խիստ անհրաժեշտություն էր, և հրաշքով ստանում էր իր ուզածը: Գովազդի հեղինակը պահում էր իր խոսքը ու մարդկանց սուրբծննդյան իրական նվերներ էր մատուցում:

Խորհրդավոր բարեգործը չէր ցանկանում բացահայտել իր անձը, սակայն նրա անունը հայտնի դարձավ մահից հետո: Առատաձեռն Ձմեռ Պապու անունը Սեմ Սթոուն էր: Նրա թոռը պատահաբար 150 նամակ էր գտել պապիկի պահոցում, որոնցից յուրաքանչյուրը թախծոտ պատմություն էր բովանդակում:

Լրացուցիչ աշխատատեղեր

Մեծ ճգնաժամի տարիներին ամերիկացի գործարար Միլթոն Հերշին մեծամսշտաբ նախագիծ սկսեց, որը կոչվում էր «Մեծ շինարարական արշավ»: Նա դպրոց, մարզադաշտ, ադմինիստրատիվ կառույց ու մեծ հյուրանոց կառուցեց Փենսիլվանիա նահանգում՝ մարդկանց համար աշխատատեղեր հիմնելու նպատակով:

«Մեր քաղաքում ավելի քան 600 շինարարներ կան», - ասում էր նա: «Եթե ես նրանց աշխատանք չտամ, ապա սննդով կապահովեմ նրանց»:

Խորամանկ բիզնես պլան է՝ կմտածեք Դուք: Հնարավոր է՝ նախկինում աշխատանքի համար ավելի քիչ էին վճարում, հետևաբար նրա այս քայլը տրամաբանական էր:

Իրականում ամեն ինչ այդպես չէր: Հյուրանոցի շինարարության ընթացքում վարպետներից մեկն ասել է Հերշիին, որ գոլորշու հզորությամբ աշխատող էքսկավատորը փոխարինում է 40 աշխատողի: Մեկ վայրկյան անգամ չերկմտելով՝ Միլթոն Հերշին հրամայեց ազատվել էքսկավատորից և նոր մարդկանց աշխատանքի ընդունել:

Ուսուցիչները կերակրում էին աշակերտներին

Մեծ ճգնաժամի տարիներին ուսուցիչների եկամուտները, ինչպես նաև այլ ցանկացած մասնագիտության տեր մարդկանց, մի քանի անգամ պակասեցին: Սակայն դա չէր խանգարում նրանց հոգ տանել աշակերտների մասին:

Նյու Յորքում ուսուցիչներն աշակերտների համար սնունդ էին գնում: Մինչ այն բանը, երբ կառավարությունը սկսեց անվճար ճաշեր կազմակերպել, ուսոիցիչներն իրենք էին դրանով զբաղվում: Նրանք նախաճաշ էին պատրաստում նրանց համար, ովքեր չէին կարողանում իրենց հետ ուտելիք բերել: Միայն 1931 թ. նրանք կերակրել են 11 հազար աշակերտի:

Չիկագոյում մանկավարժները ևս օգնում էին իրենց աշակերտներին, նրանց համար սնունդ ու հագուստ էին գնում: Նրանց կողմից ծախսված գումարը կազմում է 112 հազար դոլար:

Մի ուսուցչուհի ասում էր, որ մանկավարժի հիմնական խնդիրը նոր սերնդի պաշտպանությունն է, այդ պատճառով էլ նա իր չնչին վարձատրության մի մասը ուղղում էր աշակերտների օգնությանն ու շարունակում էր երեխաներին գիտելիքներ տալ՝ անկախ նրանից, թե ինչքան էին նրան վճարում:

Գրադարանավարները գրքեր էին բաժանում

1930-ին Կենտուկի նահանգի մեկ երրորդ մասից քիչն էր կարողանում կարդալ: Խնդիրը էլ ավելի սրվեց Մեծ ճգնաժամի տարիներին:

Մարդկանց փոքր-ինչ օգնելու համար գրադարանավարները հատուկնախագի սկսեցին: Նրանք գրականություն էին տեղափոխում փոքր քաղաքներ ու թողնում էին դրանք հասանելի վայրերում՝ եկեղեցիներում, փոտային կառույցներում, որպեսզի մարդիկ վերցնեն գրքերն ու սկսեն ընթերցել: Քաղաքներից հետո նրանք գյուղեր էին այցելում, որպեսզի համոզվեն, որ յուրաքանչյուր տանը գրքեր կան:

Գրադարանավարներից մեկը պատմում էր, որ երեխաները հաճախ խնդրում էին իրենց համար ինչ-որ բան կարդալ. նրանք կոնկրետ գրքեր չէին պահանջում, քանի որ երբեք չէին կարդացել ոչինչ:

1936-ին 50 հազար ընտանիք անվճար գրքեր ստացավ: Իսկ 1937-ին բացվեց 155 դպրոց:

Անվճար համերգներ

Մեծ ճգնաժամի ծանրագույն տարիներին անգամ մարդիկ հոգևոր սննդի կարիք ունեին: Ինչ-որ բան էր հարկավոր, որը նրանց երջանկության զգացում կտար:

Այս միտքը պատել էր Չիկագոյի երաժիշտներին, և նրանք որոշեցին անվճար համերգներ տալ: Տեղի կառավարության հետ հանդիպման ժամանակ նրանք հայտարարեցին, որ ցանկանում են անվճար համերգներ կազմակերպել, որպեսզի մարդիկ բացի սնունդ գտնելուց այլ բաներիմասին ևս մտածեն:

Քաղաքային իշխանությունները ոչ միայն հավանություն տվեցին առաջարկին, այլև այդ համերգների համար հատուկ վայր տրամադրեցին: 1935 թ. դասական երաժշտության համերգներ էին պարբերաբար անցկացվում Չիկագոյում, և յուրաքանչյուր ցանկացող կարող էր անվճար հիմունքներով ներկա գտնվել դրանց:

Արդյունքում այս համերգները երաժշտական փառատոնի վերածվեցին, և նույն այգում այսօր ևս երաժշտություն է հնչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել