Armtimes.com-ը գրում է․

ԱԺ Ելք խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի դաշնակից եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հորդորում է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում: «Պատրաստվեք ԱԺ ընտրությունների»,-գրել է նա: Հատկանշական է, որ մեկնաբանությւոններում ծավալված քննարկումներից ապրզ է դառնում, թե երբ կլինեն այդ ընտրություններ: Մեկնաբանություններում օգտատերերից մեկի հարցին, թե ե՞րբ դրանք տեղի կունենան Սիմոնյանը պատասխանել է. «Այս տարի»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ արտահերթ ԱԺ ընտրությունները կանցկացվեն հաջորդ մայիսին կամ հունիսին: Բայց վերջին շրջանում խորհրդարանական որոշ ուժերի հայտարարությունների ֆոնին, որոնք հարցականի տակ էին դնում ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը, իշխանությունում խոսում էին արտահերթ ընտրությունների անցկացումը արագացնելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել