Tert.am-ը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Թամազյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արամ Թամազյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։
Արամ Թամազյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2014 թ. սեպտեմբերի 12-ին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2018/07/23/tamazyan/2749064
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել