Tert.am-ը գրում է.

Թուրքիայում մեկնարկել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ընտրական տեղամասերը բաց են լինելու տեղի ժամանակով մինչ ժամը 17:00-ը:

Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 56.3 մլն քաղաքացի: Նշվում է, որ մոտ 1.5 մլն թուրք քաղաքացի արտասահմանում գտնվելու պատճառով արդեն ընտրել է արտահերթ կարգով:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընտրական քվեաթերթիկներում ներառված են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն), Մուհարեմ Ինջեի (ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակացություն), Սելահեթթին Դեմիրթաշի (քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն), Մերալ Աքշեների («Լավ» կուսակցություն), Թեմել Քարամոլաօղլուի («Երջանկություն» կուսակցություն) և Դողու Փերինչեքի («Հայրենիք» կուսակցություն) անունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել