Armenpress.am-ը գրում է.

Գերմանիայից հատուկ չվերթով հայրենիք են վերադարձել Վրաստանի 68 քաղաքացիներ, որոնք անօրինականորեն գտնվում Էին Եվրամիության մի քանի երկրների տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:

Վրաստանի քաղաքացիներին հայրենիք են ուղարկել վրացական կողմի հետ ձեւակերպված «Առանց թույլտվության բնակվող անձանց հայրենադարձման մասին» համաձայնագրի հիման վրա: Ավիաչվերթը պլանավորվել Էր Վրաստանի ՆԳ նախարարության, Գերմանիայի դաշնային ոստիկանության եւ Եվրոպայի սահմանային ու առափնյա պահպանության գործակալության կոորդինացմամբ: Այդ քաղաքացիներին արտաքսել են Գերմանիայից, Շվեյցարիայից, Բելգիայից եւ Իսլանդիայից, քանի որ նրանք այլեւս չԷին բավարարում այդ երկրներում գտնվելու ռեժիմի պահանջներին:

Նախարարությունում նշել են, որ վերը նշված չվերթով հինգ մարդ վերադարձել Է իր ցանկությամբ: «Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն շարունակում Է գործընկեր երկրների հետ համագործակցել միգրացիայի հարցերի շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Վրաստանի իշխանությունները քանիցս հորդորել են քաղաքացիներին՝ կատարել Եվրամիության երկրներում գտնվելու կանոնները, քանի որ դրանց խախտումը կարող Է սպառնալիքի տակ դնել անայցագիր ռեժիմը, հաղորդել Է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել