Tert.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, անդրադառնալով Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանը, նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելն իր հյուսիսային սահմանների մոտ չի հանդուրժի իրանական թշնամական ռազմական ներկայության ամրապնդումը:

Ինչպես նշում է ria.ru-ն, Նեթանյահուն Թեհրանի ռազմական ներկայության ամրապնդումը որակել է որպես Իսրայելի դեմ ուղղված գործողություն:

Վարչապետի խոսքով՝ վերջին ամիսներին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի ուժայինները Սիրիայի տարածքում տեղակայում են հարձակողական ու պաշտպանական զինատեսակներ՝ այդ թվում նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, «երկիր-երկիր» դասի հրթիռներ:

«Մենք լի ենք վճռականությամբ՝ մեր դեմ ուղղված իրանական ագրեսիային վերջ տալու հարցում՝ նույնիսկ եթե դա կոնֆլիկտ ենթադրի:

Ավելի լավ է հիմա, քան ավելի ուշ»,-ասել է Նեթանյահուն՝ ընդգծելով, որ թեպետ Իսրայելը չի սրում իրավիճակը, սակայն պատրաստ է դեպքերի ցանկացած զարգացման: 


Նեթանյահուն շեշտել է, որ այն երկրները, որոնք  ճիշտ ժամանակին չեն գործում,  հետո իրենց սխալների համար շատ թանկ են վճարում:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ռուդի Ջուլիանին Իրանում ժողովրդավարական նորմերի հաստատման թեմայով միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Թրամփն ուզում է իշխանափոխություն անել իսլամական պետությունում, գրում է Politico-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել