Ոչինչ կյանքում մեզ հեշտ չի տրվում: Երբ մենք ցանկանում ենք նվիրաբերել մեզ երեխաներին, ունենալ լիարժեք ընտանիք, մեր փորձերն ապարդյուն են անցնում: Իսկ երբ ցանկանում ենք կյանքը նվիրել կարիերային, ունենալ ֆինանսական կայունություն, որտեղից որտեղ դառնում ենք բազմաքանակ ընտանիքի պատանդ:

Այս հոդվածում մենք կպատմենք ձեզ, թե ինչպես ծնող դառնալու ցանկությունը, երեխա ունենալու անհաջող փորձերը հանգեցրին նրան, որ հուսահատ ամուսինները՝ Թինա Թրասթերը և իր ամուսինը, Ռուսաստանի մանկատներից մեկից աղջիկ որդեգրեցին, որը նոր էր դարձել 8 ամսական: Թվում էր՝ այժմ ամուսնական զույգն ամեն ինչ ուներ երջանիկ լինելու համար՝ հաջող կարիերա, սեր, իսկ այժմ՝ նաև փոքրիկ:

Սակայն որոշ ժամանակ անց ծնողներըտարօրինակ վարք նկատեցին աղջկա կողմից: Նա վերաբերվում էր նրանց ինչպես օտարի, չէր ընդունում նրանց սերն ու քնքշանքը, խուսափում էր նրանցից, նրանց աչքերի մեջ անգամ չէր նայում և չէր վստահում նրանց:

Որքան էին նրանք ցանկանում ստեղծել տանը բարեհաջող մթնոլորտ, սակայն նրանց չէր հաջողվում ստիպել երեխային ժպտալ կամ իրենց հանդեպ զգացմունքի որևէ կաթիլ ցույց տալ՝ բացի անտարբերությունից:

Պատկերացնում եք՝ ինչ էր կատարվում խեղճ ծնողների հոգում: Նրանք նոր-նոր էին վերցրել օտար երեխային  իրենց դաստիարակության տակ, որպեսզի նրան տային լիարժեք ընտանիքում ապրելու հնարավորություն, իսկ այժմ նրանք տեղները չէին գտնում՝ չիմանալով ինչպես վարվել, քանի որ նրանց փոքրիկն անգամ չէր ցանկանում գնալ Թինայի գիրկը և ամբողջ ընթացքում տխուր էր ու կարծես միայնակ:

Շուտով մայրը ընկավ ծանր վիճակի մեջ՝ նախատելով իրեն, որ միգուցե ինքը սարսափելի ծնող է և չի կարողանում գլուխ հանել անգամ փոքրիկ երեխայից: Սակայն անցան տարիներ, Յուլյան սկսեց հաճախել մանկապարտեզ, որտեղ վերջապես ուրվագծվեց իրական պատկերը:

Դաստիարակները սկսեցին բողոքել, որ երեխան իրեն ծայրահեղ խուսափողական է դրսևորում մյուսների հանդեպ, հաճախ թաքնվում է սեղանի տակ և չի կարողանում շփվել: Այդ ժամանակ խեղճ մայրը որոշեց դիմել տարածքային բժշկին այն հարցով, թե արդյոք երեխայի հետ ինչ-որ բան այն չէ:

Դրան ի պատասխան մանկաբույժն ասաց, որ երեխան տառապում է «Կապվածության ռեակտիվ խանգարման սինդրոմով», որով տառապում են շատ լքված երեխաներ: Այս խանգարումը թույլ չի տալիս երեխային մտերմանալ մեծահասակների հետ՝ կապված մորից վաղ տարիքում բարդ բաժանման պատճառով: Այդպիսի երեխաներն այդ ժամանակից ի վեր սկսում են վախենալ, որ կրկին կմերժվեն ևս ինչ-որ մեկի կողմից։

Այդ հոգեբանական խանգարման պատճառով ծնողները չէին ցանկանում հրաժարվել երեխայից: Նրանք որոշեցին՝ ինչ էլ լինի, պայքարել դրա դեմ: Բժիշկը նորաթուխ ծնողներին խորհուրդ տվեց վերաբերվել նրան լավագույնս,  որպես իրենց դստեր: Արդեն մի որոշ ժամանակ անց ինչ-որ բաներ փոխվեցին:

Ծնողներին հաջողվեց ազատել իրենց երեխային վախերից: Նրանց պայքարը երեխայի հիվանդության դեմ նկարագրված է Թինայի «Յուլյայի կրկնակի փրկությունը» գրքում:

Այս պահին Յուլյան շատ շփվող, բաց և սիրալիր աղջիկ է: Նա հաճախում է զարգացման կենտրոն, նվագում է ջութակ և շատ լավ է շփվում երեխաների հետ:

Ծնողները բացարձակ չեն զղջում որդեգրման համար:

Նրանք սիրում են իրենց պայծառ երեխային և աշխարհում ամենաշատը նրանով են հպարտանում: Նրանք այժմ իսկապես երջանիկ են: Նրանց ընտանիքն ամենաընկերական ու ուրախ ընտանիքն է: Իսկ գլխավորը, որ նրանք իրենց ուժերով դարձրին այդպիսին:

Իսկ դուք կկարողանայի՞ք արմատապես փոխել ձեր կյանքը, կկարողանայի՞ք վերցնել մանկատնից երեխա, դաստիարակել ինչպես հարազատի, պայքարել լուրջ հիվանդության, խորթության և վախերի դեմ:

Դուք մտածու՞մ եք, որ բոլոր երեխաները պետք է մեծանան ընտանիքներում՝ պաշտպանված ու սիրված: Գրեք այդ մասին մեզ մեկնաբանություններում: Եթե ձեզ հիացրեց այս մարդկային սիրո պատմությունը, ապա կիսվեք այն ընկերների հետ: Ոչ բոլորն են պատրաստ նվիրել իրենց սերը օտար երեխային…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել