ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Սարգսյանը շնորհավորել է դեսպան Լաքոթին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում:

Ըստ պաշտպանության նախարարի՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը պարտավորեցնում է զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական բնագավառում:

Դեսպան Լաքոթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, վստահություն հայտնելով, որ հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը շարունակական բնույթ է կրելու:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել