Մենք բոլորս գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում հոդերի ցավը։ Եվ այդ դեպքում գրեթե անհնար է խուսափել ծնկների, ուսերի, արմունկների ցավերից, որոնք ուղեկցվում են բոլոր նրանց մոտ, ովքեր համակարգչի առաջ անցկացնում են իրենց ամբողջ աշխատանքային օրը։

Հատկապես այս խնդիրն առաջանում է 45 տարեկանից հետո։ Սակայն ի՞նչ անել, եթե ցավն առաջանում է 25-30 տարեկանում։ Արդյո՞ք դա տարիքային ցավ է։ Իհարկե, հոդացավերի պատճառը կարող է չհանդիսանալ միայն համակարգչի դիմաց երկար ժամանակ անցկացնելը։ Պատճառներ կարող են լինել վնասվածքները, ծանրաբեռնվածությունը, արթրիտը և ռևմատիզմը։

Սակայն ձեզ ենք ներկայացնում մի բնական բաղադրատոմս, որը պարունակում է հասարակ բաղադրիչներ և ունակ է օգնել և անցկացնել հոդացավն առաջին օգտագործումից հետո։

Բաղադրիչներ՝

  • 1 ճաշի գդալ մեղր,
  • 1 ճաշի գդալ մանանեխ (կծու),
  • 1 ճաշի գդալ  մանր աղ,
  • 1 ճաշի գդալ ջուր։

Պատրաստումը՝

Մանրակրկիտ խառնեք բոլոր բաղադրիչները, այնպես, որ այն դառնա միատարր զանգված, այնուհետև լցրեք այն դատարկ ապակե տարայի մեջ։

Կիրառումը՝

Երբ հաջորդ անգամ կզգաք հոդացավ, ապա պարզապես մերսեք այս կրեմով այն մասերը, որտեք զգում եք ցավը։ Այնուհետև փակեք այն պլաստիկ փաթեթով, իսկ վերևից կապեք տաք կտորով։ Ցանկալի է, որ կտորը լինի բրդյա։ Նման սեղմվածքը պետք է լինի իր տեղում մեկուկես-երկու ժամ։

Լավ կլինի այս գործընթացը կրկնել քնից առաջ, որպեսզի հոդերը կարողանան հանգստանալ բուժումից հետո։ Առավոտյան մաքրեք կրեմը։ Կրկնեք այս գործընթացը 4-5 օր շարունակ։ Արդյունքը արդեն կզգաք առաջին անգամից հետո, այնպես որ, սա պետք է փորձել։ Կարևոր է հիշել, որ խառնուրդը պետք է պահպանել սառնարանում, այն էլ՝ ոչ ավելի, քան 5-6 օր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել