Factor.am-ը գրում է․

Ադրբեջանի իշխանությունները Բաքվում անցկացվող COP29-ը՝ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը մտադիր են օգտագործել որպես հակահայկական քարոզչության հարթակ։ Մասնավորապես, ադրբեջանական աղբյուրները գրում  են, որ այսօր համաժողովի շրջանակներում Բաքուն Կանաչ գոտում  անցկացնելու է «Ադրբեջանական  Երևան» միջոցառումը։ Այն կազմակերպվել է «Հեյդար Ալիևի» հիմնադրամի կողմից, որի նախագահն է Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, փոխնախագահը՝ նրա դուստրը՝ Լեյլա Ալիևան։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է զբաղվել պատմության կեղծարարությամբ ու Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելով։ Էմմա Չոբանյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել