Tert.am-ը գրում է․
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը, որով առաջարկվում է անցնել պրոֆեսիոնալ բանակի, պարտադիր ժամկետային զինծառայությունը դարձնել մեկ տարի և այլ փոփոխություններ: Հայեցակարգի խնդիրների, առավելությունների, ժամկետների իրատեսական լինելու հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:
Հովհաննիսյանն ըդնգծեց, որ Հայեցակարգը շատ բարդ չէ, ժամկետների առումով խնդիր չի լինի, որովհետև հիմնված է այն իրողությունների վրա, որ այսօր կան բանակում, ԶՈւ-երում:
«Խնդիրը մեկ այլ տեղ է: Օրինակ՝ մինչև 2027 թվականը պարտադիր ժամկետային զինծառայությունը պետք է դառնա մեկ տարի: Այստեղ բավականին լղոզված է ու բավականին անհասականալի, թե ինչ են ուզում դրանով ստանալ, արդյոք նրանք սահման պահելո՞ւ են, թե՝ ոչ, արդյոք նրանք որոշակի առումով օգտվելու են այն բոլոր ծրագրերից, որոնք որ նախատեսվում է պայմանագրայինների համար, նրանց մասին ոչ մի բան չկա»,- ասաց մասնագետը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։