Մի քանի տարի առաջ ոտքերիս սաստիկ ցավն ու ձգվածությունը թույլ չէին տալիս աչք փակել: Անքուն գիշերներ, քնատություն, հոգնածություն և անհանգստություն, քանի որ չգիտեի՝ որտեղ և ինչպես դնեի ոտքերս, որ չցավեն: Բայց ես իմ ոտքերի համար բուժում գտա, չէ՞ որ ոտքերը մեր ամբողջ կյանքի հենարանն են:

Դույլի մեջ լցնում էի 2-3 լիտր տաք ջուր՝ լուծելով մեջը տնտեսական օճառն այնպես, որ ջուրը սպիտակեր՝ նմանվելով կաթի: Ավելացնում էի բռով սննդային սոդա և ծովային աղ (ցանկացած), խառնում, մինչև լուծվեր, ապա ավելացնում տանելի ջերմաստիճանի ջուր թեյնիկից, կրկին խառնում՝ ավելացնելով 10 կաթիլ յոդ: Ոտքերս մինչև կոճերս թողնում էի այդ լուծույթի մեջ 15 րոպե:

Այս ընթացքում խառնուրդն ամբողջ ցավը դուրս է բերում ոտքերից: Ոտքերս սրբում էի, քսում կրեմ կամ բուժիչ քսուք (կարելի է ձիթապտղի յուղով), մերսում կրունկներս, հագնում բրդե գուլպաներ և պառկում քնելու:

Խառնուրդն օգտագործել եմ 3 անգամ՝ ամեն անգամ տաքացնելով տանելի ջերմաստիճանով և ավելացնելով 10 կաթիլ յոդ, թողել եմ այդպես 15 րոպե: 3 անգամից հետո խառնուրդն արդեն պատրաստում էի ավելի զով:

Կատարեք 10-12 պրոցեդուրա (ամենօրյա), հետո՝ ընդմիջում, այնուհետև՝ ըստ ինքնազգացողության: Ովքեր խնդիրներ ունեն երակների հետ (վարիկոզ և տրոմբոֆլեբիտ), խառնուրդը ոչ թե եռման պետք է պատրաստել, այլ՝ տաք:

Առաջին իսկ պրոցեդուրայից հետո ես քնեցի հանգիստ, իսկ 10 պրոցեդուրայից հետո մոռացա ոտքերիս անտանելի ցավի մասին:

Իմ ոտքերն ինձ երախտապարտ եղան հոգատար վերաբերմունքի համար: Այժմ ես բուժումն անցկացնում եմ միայն այն դեպքում, երբ կարիքը զգացվում է: Իմ ամառանոցի աշխատակիցները նույնպես օգտագործում են այս բաղադրատոմսը և շատ գոհ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել