Tert.am-ը գրում է.

Կարիբյան ծովում գտնվող Սեն Մաարտեն կղզու լողափերից մեկում զբոսաշրջիկը մահացել է չափից ցածր թռչող ինքնաթիռի պատճառով: 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, կինը նորզելանդացի էր: Հայտնի է, որ նա հարյուրավոր այլ զբոսաշրջիկների հետ բարձրացել էր առափնյա ժայռերի վրա, որպեսզի տեսնի աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկից՝ Juliana International Airport-ից ինքնաթիռի վերելքը:

Նշվում է, որ այդ օդանավակայանն այնքան մոտ է «Մահո բիչ» հանրային լողափին, որ ինքնաթիռները գրեթե թռչում են հանգստացողների գլխի վրայով:

Աղբյուրը մանրամասնում է, որ Boeing 737 ինքնաթիռի արագությունը գետնից պոկել է 57–ամյա կնոջը, ինչի հետևանքով նա գլխով հարվածել է առափնյա ժայռերին՝ ստանալով մահացու վնասվածքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել