Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում է Reuters-ը: Այցի շրջանակում ԱՄՆ նախագահին ուղեկցում է առաջին տիկին Մելանյա Թրամփը:
Ինչպես նշում է աղբյուրը՝ թե՛ Թրամփի, թե՛ նրա ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի համար այս հանդիպումը կարևոր է, քանի որ երկուսն էլ նորընտիր ղեկավարներ են ու իրենց դիրքերն ամրապնդելու կարիք ունեն:
Մակրոնի համար առաջնային է միջազգային քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներում իր երկրի դերակատարումը բարձրացնելը, մինչդեռ համաշխարհային առաջնորդների շարքում մի տեսակ մեկուսացած Թրամփի համար՝ օտարերկրյա բարեկամ ձեռք բերելը:
Երկու ղեկավարների միջև քննարկվելիք թեմաների շարքում կլինեն այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ Փարիզն ու Վաշինգտոնը տարակարծիք են:
Աղբյուրը հավելում է, որ փարիզյան այցի ընթացքում Թրամփը կնոջ հետ կանգ կառնի 17-րդ դարի Hotel des Invalides հյուրանոցում: Նախատեսված է, որ այցի առաջին օրը նախագահները կանանց հետ կընթրեն Էյֆելյան աշտարակի 2-րդ հարկի ռեստորանում:
Բացի այդ, Փարիզում Թրամփը կմասնակցի Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարություններին: