Panorama.am-ը գրում է.
«Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրը կիրառված տեխնիկական սարքավորումները բավականին լուրջ խնդիր լուծեցին՝ միանշանակ ապահովելով կրկնաքվեարկության ցանկացած բացառում»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդման ներկայացմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Գրիգորյանի հարցին, թե տեխնիկական սարքավորումները ծառայե՞լ են իրենց նպատակին, թե ոչ:
«Ինչքան գիտեմ՝ այդ տեխնիկական սարքավորումներով ամբողջ հանրապետության տարածքում պետք է լինեին առցանց, որպեսզի իսկապես ամբողջ տարածքով բացառեին կրկնակի քվեարկությունը: Բայց այդ ցանցը ողջ հանրապետությունով չստեղծվեց»,- նշեց պատգամավորը:
Միաժամանակ Տ. Մուկուչյանն ասաց, որ տեխնիկական սարքավորումները չպետք է դիտարկել սոսկ առանձին վերցրած որպես գործիք, այդ գործիքին զուգակցվում էին նաև մի շարք այլ գործիքներ, մասնավորապես, վստահված անձանց մասնակցություն, դիտորդներ, հանձնաժողովի բազմակուսակցական անդամներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



