Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի  Քիշնևում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ելույթով է հանդես եկել։

«Հայաստանը կարևոր ձեռքբերումներ է արձանագրել` «Հորիզոն 2020»-ը, «COSME»-ն, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի և «Ստեղծագործ Եվրոպա»-ի շուրջ բանակցությունների մեկնարկը, որը նախատեսում ենք շուտով ավարտին հասցնել: Հատուկ կցանկանայի ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մենք նախաստորագրել ենք և նախատեսում ենք ստորագրել այս տարվա նոյեմբերին Բրյուսելում»,-ասել է Է. Նալբանդյանը։

Նա նշել է, որ Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների մշակումը, և վաղը Երևանում մեկնարկելու են այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները:

ՀՀ արտաքգին գործերի նախարարն ընդգծել է, որ կան նաև որոշ առկախ հարցեր, որոնցից մեկին կցանկանար անդրադառնալ։

«Մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին. շարժունակությունն ու մարդկանց միջև շփումները, որոնք ընկած էին Արևելյան գործընկերության հիմքում, պետք է շարունակեն մնալ որպես այդպիսին: Ինչ վերաբերում է մեր համագործակցության հեռանկարներին, ես կցանկանայի հիշատակել Յոհաննես Հանի` Լյուքսեմբուրգում կայացած նախարարական հանդիպմանը հնչեցրած գաղափարներին, մասնավորապես, նրանց, որոնք վերաբերում են Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնմանը, ռոումինգի սակագների հարմոնիզացիային և նվազեցմանը, ինչպես նաև գործընկեր երկրներում տեղական արժույթով Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորմանը: Կարծում եմ, որ այս առաջարկները կարող են ներառվել մեր ապագա համագործակցության օրակարգում, որը, հուսով եմ, համալրված կլինի բազմաթիվ այլ փոխշահավետ ծրագրերով»,-ասել է նա։

Է. Նալբանդյանը անդրադարձել է նաև «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթին:

«Այն, հիրավի, գալիք տարիների գործողությունների ծրագիր է, որը նախանշում է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները: Անշուշտ, Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների կարևոր խնդիրներից է Եզրափակիչ հռչակագրի նախագծի մշակումը: Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու այնպիսի մի փաստաթղթի մշակմանը, որը կարտացոլի համագործակցության իրական էությունը և կուղղորդի գալիք տարիների մեր ջանքերը: Ռիգայի հռչակագրի համաձայնեցված լեզուն կարող է հիմք ծառայել խնդրահարույց հարցերը հաղթահարելու համար: Ես կիսում եմ այն գործընկերների կարծիքը, ովքեր համոզված են, որ կարիք չկա բարդացնելու գալիք գագաթաժողովի մթնոլորտը այնպիսի խնդիրներով, որոնք, բոլորս էլ գիտենք, որ կարող են արգելակել կոնսենսուսի կայացումը»,-նշել է ՀՀ ԱԳ նախարրաը։

Նրա խոսքով՝ Եվրոպական միության հետ արդյունավետ համագործակցությունն իր նպաստն է բերել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացում և այս տարվա ապրիլին խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, որոնք արժանացել է Հայաստանի  գործընկեր երկրների և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականին:

«Հայաստանը նպատակադրված է շարունակելու բարեփոխումները: Եվրոպական միությունը եղել և մնում է մեր վստահելի գործընկերն այս գործընթացներում։ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ գործընկերությունը և ակնկալում է ապագա արդյունավետ համագործակցություն»,-հավելել է նախարար Նալբանդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել