ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է առաջին քայլն անի Դոնբասում հակամարտության դեէսկալացիայի համար։ Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ՝ փոխանցում է «ՈւՆԻԱՆ» գործակալությունը։

«Ռուսաստանի ղեկավարության հետ քննարկման ժամանակ ես մի քանի անգամ ասել եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանն առաջին քայլն անի Ուկրաինայի արևելյան մասում իրավիճակի դեէսկալացիայի, մասնավորապես կրակի դադարեցման և ծանր զենքի դուրսբերման համար՝ թույլ տալու ԵԱՀԿ դիտորդերին իրականացնել իրենց աշխատանքը»,-ասել է նա։

Թիլերսոնը հավելել է, որ դա շատ կարևոր է այդ հարցով առաջ շարժվելու համար։

Պորոշենկոն և Թիլերսոնը նաև պայմանավորվել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի շփումներն ընդլայնելու շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել