ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Անդրեյ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: Այս մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Անդրեյ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ",- ասվում է վարչապետի որոշման մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



