168.am-ը գրում է.
Արգենտինայի հյուսիսում իրականացված հատուկ գործողության արդյունքում բռնագրավվել է ավելի քան 1.8 տոննա կոկային: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ժանդարմերիայի լայնածավալ հետախուզական աշխատանքի շնորհիվ մենք Սանտյագո դել Էստերո շրջանում բռնագրավել ենք 1838 կգ կոկային»,- թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը:
Բռնագրավված թմրանյութի գինը սև շուկայում հասնում է 45 մլն ԱՄՆ դոլարի:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/07/06/816442.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել