Panorama.am-ը գրում է.
Ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հասցեականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքերով՝ այն հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ։
«Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ ենք համարում անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները», - նշեց Կարեն Կարապետյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



