Ներկայումս ամենատարածված թանկարժեք մետաղը ոսկին է: Այս թանկարժեք մետաղից զարդեր կրել իրենց ոչ բոլորը կարող են թույլ տալ:
Մեզնից շատերն ամեն օր մատանիներ, ապարանջաններ, վզնոցներ են կրում՝ չգուշակելով, թե դա ինչ վնաս կարող է հասցնել առողջությանը:
Ըստ «Էքստրասենսների պայքար» շոուի մասնակից Ելենա Յասևիչի՝ ոսկի ոչ բոլորին է կարելի կրել:
Չնայած այս մետաղի օգտակար հատկություններին՝ այն նաև շատ բացասական որակներ ունի:
Ում չի կարելի ոսկյա զարդեր կրել
Ելենան խորհուրդ չի տալիս ոսկյա զարդեր կրել մարդկանց, ովքեր հաճախ են ունենում սթրեսներ, ապրում են մեծ մեգապոլիսներում և ակտիվ կենսակերպ են վարում: Այսպիսի մարդկանց վրա ոսկին բացասաբար է ազդում և լրացուցիչ գրգռիչ է:
Ստացվում է, որ մարդը, ով ամեն օր բախվում է սթրեսային իրավիճակների և ենթակա է արտաքին գործոնների ազդեցության, ոսկուց միայն վնաս է ստանում: Այն կրելը կարող է խնդիրներ առաջացնել նյարդային համակարգի հետ կապված, ինչը հանգեցնում է ձգձգված ընկճախտի, նյարդային պոռթկումների, մշտական սթրեսի ռիսկի: Ելենան խորհուրդ է տալիս ոսկյա զարդեր կրել նրանց, ում կյանքն այդքան ակտիվ, ապրումներով լի չէ: Ոսկին ձգում է հաջողությունը և ուժ է տալիս միայն նրանց, ովքեր չափավոր և հանգիստ կենսակերպ են վարում:
Ինչու չի կարելի ոսկին արծաթի հետ կրել
Ելենայի խոսքով՝ արծաթյա և ոսկյա զարդերն իրար հետ կրելու սովորությունը կարող է էներգիայի ավելցուկով վերջանալ, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ: Մինչ ոսկին էներգիայի և ուժի աղբյուր է, ձգտումների և ցանկությունների խթանիչ, արծաթը, ընդհակառակը, մարդուն դարձնում է ավելի հանգիստ, հավասարակշված: Ուստի երբ այս երկու մետաղները համադրվում են, անհամաչափություն է առաջանում: Մարդու մեջ խառնվում են երկու բևեռային էներգիաները, ինչը լիակատար քաոսի է հանգեցնում: Արծաթը և ոսկին միասին կրելը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների, անհաջողությունների, տրամադրության հաճախակի փոփոխության: