Panorama.am-ը գրում է.

«Քվեարկել եմ հանուն հայրենիքի, հերոս տղաների և Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա»,- 9/06 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հենց այսօր արդեն խախտումներ արձանագրվել են:

«Ամբողջական փաթեթով մենք կներկայացնենք դրանք հասարակությանն այսօրվա վերջում: Այնուամենայնիվ, սա մեր պայքարի մի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ և այդ պայքարը պետք է տանել սահմանադրական բոլոր եղանակներով: Բոլոր դեպքում սա իրավական Հայաստան ունենալու հերթական հանգրվանն է, պայքարն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել