Երեկ ՍԴ դատավորները ԿԸՀ-ի ներկայացուցիչներին, հատկապես Մուկուչյանին մոտավորապես տալիս էին այս հարցը. «Լավ, ենթադրենք Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձերի վերահաշվարկի դիմումները ճիշտ հիմքով եք մերժել ու չեք բացել տեղամասերի պարկերը: Բայց դուք էլ իրավունք ունեիք ձեր նախաձեռնությամբ բացել դրանք: Ի՞նչ եք արել սեփական նախաձեռնությամբ»: Պատասխանն էր` «ոչինչ» /հիշեցնեմ, որ Նոր Նորքի զանգվածի միայն 7 տեղամասի համար ես էի դիմել, որ հանձնաժողովն ինքը սեփական նախաձեռնությամբ դրանք բացելու որոշում ընդունի , բայց դա էլ էին մերժել/:Սա ուշագրավ է, քանի որ ողջ հանձնաժողովով նախընտրեցին 5 օր պարապ նստել եւ ոչ մի տեղամաս չբացել: Ու այդ հարցը ՍԴ դատավորների կողմից տրվում էր այն համատեքստում, թե այդ ամենի արդյունքում տուժել է ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը:Այսօր ՍԴ-ը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների միջնորդությունը տեղամասերի պարկերը բացելու վերաբերյալ` պատճառաբանելով, թե իր ժամանակը չի հերիքի դա անելու համար: Այսինքն, ընտրությունների կեղծումը ոչինչ, հանրային վստահության հերն էլ անիծած, կարեւորը ՍԴ-ի ժամանակն է եւ ՍԴ-ը ցանկություն չունի երկարացնել նիստերը, քանի որ չի ցանկանում....Մնում է միայն փնտրել, թե ով է վաղը ՍԴ դատավորներին հարց տալու, թե սեփական նախաձեռնությամբ նա ի՞նչ է արել, որպեսզի ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու ու ընտրությունների կեղծված լինելու համաժողովրդական կասկածը փարատելու առումով, եթե հանձնաժողովի նման նրանք էլ մերժում են վերահաշվարկի միջնորդությունը: Իհարկե, պատասխանը նույնն է` «ՈՉԻՆՉ»: Միայն իր ժամանակն է «խնայել», իսկ իրականում, խորհրդակցական սենյակ է մտել Բաղրամյան 26-ի ուղարկած որոշման տակ արագ ստորագրելու համար:Գոնե լավ է` այս մի «Դժվար ապրուստը» շուտ պրծավ: ՍԴ դատավորներին մնում է պարզապես վայելել «քրիտինքով» վաստակված իրենց աշխատավարձը: Նրանց երեխաները հայրիկների ու մայրիկների հալալ աշխատավարձով գնված շատ «ուտվող» հաց են ուտելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել