Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանըYerkir.am-ը գրում է.
 ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
 «Կլառնետը հակառակ կողմից փչելով` կստանաս ոչ թե մեղեդի, այլ այն կակոֆոնիան, որը հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Քոչարյանը:
 Մամեդյարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում քննադատել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` տարին ամփոփող ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել