Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետYerkir.am-ը գրում է.
 Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ: Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ավելի վաղ ծաղկեպսակ է դրել իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ռահոլլա Հոմեյնիի դամբարանին:
 «Նա հրաշալի կերպար էր, ով ոգեշնչեց բոլորին: Ես նրա կերպարի հետ ծանոթացել եմ դեռևս երիտասարդ տարիքում»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ` ասել է Վիգեն Սարգսյանը:

Հունվարի 31-ին կայացել են Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Հոսեյն Դեհղանի բանակցությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել