Ռուսաստանն անցավ գործի. առաջին քայլն` ի պատասխան ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի իշխանությունները հրահանգել են փակել ՌԴ-ում գործող անգլո-ամերիկյան դպրոցը: Սա, ըստ CNN-ի, ռուսաստանյան առաջինն արձագանքն է` Միացյալ Նահանգների կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների դեմ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ դպրոց էին հաճախում ՌԴ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանատների աշխատակիցների երեխաները:

Բացի այդ, ՌԴ կառավարությունն արգելել է օտարերկրյա դիվանագետներին այցելել տեղում գործող ԱՄՆ դեսպանատան հանգստյան տունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ հայտարարել են ռուսական մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Վերջիններս մեղադրվում են ամերիկյան քաղաքական ինստիտուտների դեմ կիբեր-հարձակումներ իրականացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել