ԱՄՆ-ի բանակը հանդիսանում է առավել մարտունակը, ուժեղն ու ապահովվածը մարդկության ողջ պատմության ընթացքում՝ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ Նա նման հայտարարությամբ է հանդես եկել ճեպազրույցի ժամանակ, որի տեքստը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Կիրբին այդ կերպ է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ ռուսական բանակը ներկայում ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորից։ Պետդեպի ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողի հարցին, կասկած է հայտնել, որ Սիրիայում ռուսական զինված ուժերի գործողությունները թույլ կտան ռուսական բանակն անվանել ամենաառաջավորը։
«Ես այդպես չեմ համարում։ Չեմ կարծում, թե մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն է ունեցել ավելի մարտունակ, կրթված, ուժեղ, լավագույն ղեկավարությամբ և առավել ապահովված բանակ, քան այսօր ամերիկյան բանակն է»,-եզրափակել է Կիրբին։



