1453537359Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Թուրքիայի վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքում:

«Մեր հարգարժան վարչապետը կայցելի Ռուսաստան (Մոսկվա և Կազան) դեկտեմբերի 6-7-ը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի և Թուրքիայի կառավարությունների ղեկավարները կքննարկեն երկու երկրների առևտրատնտեսական և ներդրումային փոխազդեցության վերաբերյալ մի շարք հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել