168.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է կայացրել Գագիկ Թադևոսյանին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Գագիկ Թադևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Կարեն Կարապետյանի մյուս որոշումներով էլ Բորիս Դեմիրխանյանն ու Արման Խաչատրյանը նշանակվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալների պաշտոններում։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2016/11/28/722375.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



