Image resultՖրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հաղթում է աջ կենտրոնամետների փրայմերիզի երկրորդ փուլում՝ հավաքելով 60 տոկոս ձայն։ Այսպիսին են հարցման տվյալները, որը հրապարակել է բելգիական RTBF հեռուստառադիոընկերությունը։

«Ընտրատեղամասերի ելքի մոտ Odoxa և Opinion Way ծառայությունների կողմից անցկացված երկու հարցումները կանխորոշում են (Բորդոյի քաղաքապետ Ալեն) Ժյուպեի նկատմամբ Ֆիյոնի հաղթանակը՝ 60 տոկոս արդյունքով՝ ընդդեմ 40 տոկոսի։ Այդ կանխատեսումները սակայն պետք է ընդունել զգուշավորությամբ, թվերը դեռևս կարող են փոխվել, չնայած միտումը պարզ է թվում»,-հայտնում է RTBF-ը։

Փրայմերիզի երկրորդ փուլն անցկացվել է այսօր։

Անցած կիրակի կայացած առաջին փուլում Ֆիյոնն ու Ժյուպեն հավաքել են համապատասխանաբար 44,1 և 28,6 տոկոս ձայն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել