ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ԼՂ հակամարտությունըYerkir.am-ը գրում է.

Ֆանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Մարկ Էյրոն ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորումը. հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին:

Հաղորդվում է, որ նախարարները կքննարկեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները, որպեսզի բանակցային ճանապարհով հաջողվի գտնել հակամարտության խաղաղ և կայուն լուծումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել