ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կնշանակվի Պաշտպանության նախարար։
Իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը կնշանակվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։ Արդեն տեղեկացրել ենք, որ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշանակվելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
Նշենք, որ կառավարության փոփոխությունից հետո մշտապես քննարկվում էր Պաշտպանության նախարարի ճակատագիրը։ Շրջանառվում էին հավանական թեկնածուների տարբեր անուններ՝ Վիտալի Բալասանյան, Արկադի Ղուկասյան, Լևոն Մնացականյան և այլն։
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=235160&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



