Artsakhpress.am-ը գրում է.

«Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքի ղեկավար Օգթայ Գյուլալիեւը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Ուիլյամ Սոլեյի հետ:

Պեկինը Վաշինգտոնին եւ Սեուլին կոչ է անում կանգնեցնել  THAAD ՀՀՊ-ի տեղակայման գործընթացը:

Չինաստանն ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային  վճռականորեն կոչ է անում լրջորեն վերաբերվել տարածաշրջանի երկրների անհանգստությանը ԿՀ-ի տարածքում ամերիկյան THAAD ՀՀՊ-ի տեղակայման կապակցությամբ եւ անմիջապես կանգնեցնել դրա տեղակայման գործընթացը:  Այդ մասին հայտնել է ԿԺՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է Սինհուան:

Գեն Շուանը նշել է, որ չինական կողմը բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը THAAD ՀՀՊ-ի վերաբերյալ: ԿՀ-ում ԱՄՆ-ի THAAD ՀՀՊ-ի տեղակայումը թույլ չի տա լուծել անվտանգության ոլորտի հարցերը, որոնք համապատասխան կողմերի անհանգստությունն են առաջացնում, չի օգնի հասնել  Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը եւ թերակղզում  խաղաղության եւ կայունության պահպանմանը: Ընդհակառակը, դա լուրջ վնաս կհասցնի Չինաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների շահերին ռազմավարական անվտանգության ոլորտում եւ կխախտի տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությունը:   «Մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալիս դրան», – հայտնել է դիվանագետը` հավելելով, որ Չինաստանը անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնի պաշտպանելու  անվտանգության իր ազգային շահերը եւ տարածաշրջանային  ռազմավարական հավասարակշռությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել