Artsakhpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը հրապարակել է ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների տեքստը:

Ինչպես նշում է ria.ru-ն, ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Վաշինգտոնին ևս հանրության համար հրապարակել երկկողմ  պայմանավորվածությունների ամբողջական փաթեթը, ինչպես նաև իրագործել ահաբեկիչներին ընդդիմությունից զատելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:

 Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 9-ին համաձայնության են եկել Սիրիայի հարցով նոր ծրագրի շուրջ: Նախևառաջ այն ներառում է  հրադադարի հաստատումն ու ռուս և ամերիկացի զինծառայողների միջև գործողությունների համաձայնեցումը:

 ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշվում է, որ ռուսական կողմն ամեն անգամ առաջարկել է  հրապարակել համաձայնագրերի տեքստը, սակայն ամերիկյան կողմը մշտապես մերժողական պատասխան է տվել՝ կասկածի տակ դնելով ԱՄՆ-ի անկեղծության հարցը:

 Նշվում է, որ  արևմտյան ԶԼՄ-ներում տեղի ունեցած տեղեկատվական արտահոսքից հետո միայն ԱՄՆ-ի պետդեպն իր կայքում մասամբ զետեղել է փաստաթղթերը՝ ռուսական կողմի հետ չհամաձայնեցնելով հրապարակման ամսաթիվը:

 Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն կործանարար է համարել ահաբեկիչներին ընդդիմադիրներից տարանջատելու հարցում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը՝ նախազգուշացնելով, որ այդ ամենը լավ ավարտ չի ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել