168.am-ը գրում է.
Կյանքի 94-րդ տարում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հիվանդանոցում լրագրողներին հայտնել է նրա որդին:
«Այսօր խորին վշտով մենք հրաժեշտ ենք տալիս մեր հորը` Իսրայելի Հանրապետության իններորդ նախագահին: Մեր հոր ժառանգությունն ապագան է, միշտ նայեք դեպի ապասան և շարունակեք ձգտել խաղաղության»,- նշել է Նեհեմիա Պերեսը:
Շիմոն Պերեսը սեպտեմբերի 13-ին տեղափոխվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի պալատ: Համակարգչային տոմոգրաֆիան նրա մոտ գլխուղեղի արյունազեղում էր ցույց տվել: Որոշվել էր հիվանդին արհեստական կոմայի մեջ մտցնել: Սեպտեմբերի 27-ին բժիշկները հայտնել են Պերեսի վիճակի կտրուկ վատացման մասին:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/09/28/693357.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



