Panorama.am-ը գրում է.

Հունգարիան Հայկական հարցում Գերմանիայի պես չի վարվի: Նման տեսակետ է հայտնել Թուրքիա-Հունգարիա խորհրդարանական բարեկամության խմբի նախկին նախագահ, Թուրքիայի հարցերով մասնագետ Թամաս Հեգեդյուսը:

«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Haberler» լրատվական կայքին, գրում է՝  հաջորդ ամիս Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում նախատեսվում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը: Ըստ աղբյուրի՝ բանաձև ներկայացրել է «Կանաչների կուսակցությունը», որը 199 հոգանոց խորհրդարանում ներկայացված է 5 պատգամավորով:

Խոսելով խորհրդարանում բանաձևի քննարկման մասին Հեգեդյուսը համոզմունք է հայտնել,  որ այն քվեարկության չի դրվի:

«Չեմ կարծում, որ Հայկական հարցում Հունգարիան այնպիսի քայլ կանի, որը նման լինի Գերմանիայում կատարվածի հետ: Հունգարիայում մեծ կուսակցությունները չեն աջակցում պատմական դեպքերը խորհրդարանում քվեարկության դնելուն: Հիմարությունը է հարցին անտեղյակ քաղաքական գործիչների կողմից քաղաքական հարթակում քննարկել և քվեարկության դնել մի հարց, որը դեռևս հարցին քաջատեղյակ պատմաբանների քննության առարական է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել