Tert.am-ը գրում է.
Ըստ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի՝ քաղաքական գործիչների համար անակնկալ չէր Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալը. մոտ մեկ ամիս այդ հարցը քննարկում էին: Նա ցավ հայտնեց, որ չկա քաղաքական այնպիսի մշակույթ, որ նմանատիպ քննարկումները նաև հասարակական շրջանակներում լինեն:
«Կա մի անհերքելի փաստ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չլուծեց այն խնդիրները, այն մարտահրավերները՝ սկսած սոցիալական խնդիրներից, որոնք ունեն մեր քաղաքացիները: Ես չեմ ցանկանում խորանալ պատճառահետևանքային կապերի մեջ, թե ինչու չլուծվեցին դրանք, որովհետև Հայաստանի Հանրապետության խնդիրների հետ կապված մենք ունենք մեր մոտեցումները․ ակնհայտ է, որ այստեղ միայն համակարգային և խիստ մոտեցումները կարող են բերել ռեալ շոշափելի, ցանկալի արդյունքների: Բայց փաստը մնում է փաստ,որ այս կառավարությունը ևս եղավ այն հերթական կառավարություններից, որոնք չլուծեցին եղած խնդիրները»,-ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Դիտարկմանը, թե վարչապետի հրաժարականի համար տարբեր պատճառներ են բերվում, խոսվում է այն մասին, որ այն «Սասնա ծռերի» գործողությունների հետևանք է, նաև նշվում է, որ կառավարության փոփոխությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ է եղել և այլն, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց․ «Ես հստակ կարող եմ ասել, որ այն պատճառները, որոնք նշվեցին, այստեղ տեղին չեն: Ակնհայտ իրողություն է, որ Հայաստանի Հանրապետությունում օրեցօր տնտեսության վիճակը ոչ թե գնում է բարելավվման, այլ, միայն ցավով եմ նշում, վատացման: Չեմ կարծում, որ այդ թվում իշխող քաղաքական ուժը չի գիտակցում դա և չի ցանկանում գնալ որոշակի քայլերի: Պարզապես կուզեի այդ փոփոխությունները լինեին ռեալ, այլ ոչ թե իմիտացիոն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



