Aysor.am-ը գրում է.
Սինգապուրի ուժային կառույցներն ուժեղացնում են անվտանգության միջոցառումները՝ կապված Ինդոնեզիայից զինյալների նախապատրաստվող ահաբեկչությունների հետ, հայտնում է РИА Новости-ն:
«Սինգապուրի ՆԳՆ-ում տեղյակ են, որ ահաբեկչության համար մեղադրվող վեց մարդ, որոնք ձերբակալվել են Ինդոնեզիայի իշխանությունների կողմից, հարձակում է նախապատրաստում»,-նախարարության հայտարարությունը մեջբերում է գործակալությունը:
Ինդոնեզիայի ոստիկանությունն ուրբաթ օրը ձերբակալել էր 6 մարդու՝ Սինգապուրում ահաբեկչությունների պատրաստման կասկածանքով։
Կայքի փոխանցմամբ՝ ձերբակալվածները հանդիսանում էին KGR (Katibah GR) ահաբեկչական խմբավորման անդամ:
Ոստիկանությունը ենթադրում է, որ գրոհայինները նախատեսում էին հարձակվել կյանքի համար կարևոր օբյեկտների, բազմամարդ վայրերի, այդ թվում ոստիկանական բաժանմունքի վրա:



