Tert.am–ը գրում է.
«Ալ-Կաիդայի» սպանված առաջնորդ Ուսամա Բեն Լադենի որդին խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից: Այդ մասին Համզա Բեն Լադենը հայտարարել է «Մենք բոլորս Ուսամա» ենք վերնագրում աուդիոուղերձում, որը տարածվել է համացանցում:
«Մենք կշարունակվենք հարձակվել ձեզ վրա՝ ձեր երկրում և դրա սահմաններից դուրս՝ ի պատասխան ձեր կողմից մեր ազգերին Պաղեստինում, Աֆղանստանում, Սիրիայում, Եմենում, Սոմալիում և այլ մուսուլմանական երկրներում հալածելուն: Ինչ վերաբերում է շեյխ Ուսամայի վրեժին, ապա Աստծո օրհնությամբ դա կլինի վրեժ ոչ միայն անձամբ Ուսամայի համար, այլև հատուցում նրանց համար, ովքեր պաշտպանում են իսլամը»,-հայտարարել է «թիվ մեկ ահաբեկչի» ժառանգը:
Մայիսին Համզա Բեն Լադենը աուդիոուղերձ էր տարածել՝ Սիրիայի զինյալներն կոչ անելով միասնական լինել, ինչպես նաև ջիհադ սկսել«Իսրայելի ու նրա ամերիկյան հովանավորների դեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



