Սիրիայի տարածքից արձակված 2 հրթիռ ընկել է սահմանային Գազիանթեպ քաղաքի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, ինչի հետևանքով, զոհեր չեն գրանցվել:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ընկնելով օդանավակայանի կողքին՝ հրթիռները մասամբ ավիրել են որոշ բնակելի թաղամասեր: Ներկայում տեղի իշխանությունները փորձում են հաշվել հրթիռների պատճառած վնասի ծավալները:
Աղբյուրը մանրամասնում է, որ սիրիական սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գազիանթեպը հաճախակի է հայտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհների թիրախում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



