Pastinfo.am-ը գրում է .
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ: Թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն առայժմ պաշտոնական տեղեկություն ստանալ չի հաջողվել:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձինք Սյունիքի մարզի Կապան- Գորիս ավտոճանապարհի վրա կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Lexus« մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կրակոցների պահին ավտոմեքենայում եղել են մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականն ու վարորդը:
Կրակահերթից ոչ ոք չէր տուժել, վիրավորներ ևս չեն եղել:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Իսկ օրեր առաջ Գլխավոր դատախազությունը քրեական գործի վարույթի իրականացումը հանձնարարել էր ԱԱԾ քննչական վարչությանը:
Ի դեպ, այսօր armlur.am-ը գրել էր, որ խուզարկություն է իրականացվել Բուդաղյանների տանը:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/73711
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



