Panorama.am-ը գրում է.
BBC գործակալությունը ևս մեկ տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պատերազմի հետևանքով մինչև օրս առկա բազմաթիվ ականապատված տարածքներին, որոնք լուրջ սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակչության համար:
Նշվում է, որ Բրիտանական բարեգործական «HALO Trust» կազմակերպությունը 2000թ.-ից Արցախում իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Մաքրվել են հարյուրավոր ականապատ դաշտեր, սակայն բազմաթիվ տարածքներ դեռ մնում են ականապատված: Տեսանյութում ականազերծման աշխատանքներ իրականացնող զինվորականներից մեկը պատմում է աշխատանքների ընթացքի, դրանց հիմնական խոչընդոտների մասին:
«Պատահարներից խուսափելու լավագույն տարբերակը ականազերծման աշխատանքների կազմակերպումն է: Սա է մեր գործունեության գլխավոր նպատակը` կանխարգելել դժբախտ պատահարները: Սակայն Ղարաբաղում ականազերծման հիմնական խոչընդոտներից մեկը դա ականապատված դաշտեր հասնելն է: Որոշ ճանապարհներ չեն օգտագործվել շուրջ 20 տարի: Որոշ դեպքերում ճանապարհ առհասարակ չկա: Խնդիրն ավելի է դժվարանում ձմռանը և թաց եղանակին, երբ վարելը երբեմն դառնում է անհնար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



