Tert.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ հայտարարությունների ժամին  անդրադարձավ Կիպրոսի Հանրապետության  խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծին:

«Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն դատապարտեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ օրինագիծ: Սա խոսում է, որ Կիպրոսի խորհրդարանը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, հին հունական ժողովրդավար սկզբունքներին, և ԵՄ անդամ Կիպրոսի պետությունը դատապարտում է ոչ միայն ցեղասպանությունը, այլ թուրքական ժխտողականությունը»,-ասաց նա:

Շարմազանովը նշեց, թե բնականաբար այս ամենը չէր կարող անհետևանք մնալ:

«Նման որոշումները ջղաձգումների մեջ են գցում թուրքական իշխանություններին: Գործը հասել է նրան, որ պարոն Էրդողանն անում է ոչ տրամաբանական, անհեթեթ հայտարարություններ, որը անտրամաբանական է նույնիսկ նրանց համար, որոնք մասնակցելու են Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին»,-ասաց նա:

«Մարդն ասում էր, որ հայերն իրենք են հարմարեցրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը Գալիպոլիի ճակատամարտի հետ: Սա ցինիզմի ամենավերջն դրսևորումն է: Բայց ուզում եմ իմ թուրք գործընկերներին ու նրանց բարեկամներին հիշեցնել, որ պետք չի շատ ոգևորվել Գալիպոլիով: Այդ բանակը ուղիղ երեք տարի անց 1918թ-ի մայիսին խայտառակ պարտություն է կրել Հայոց առաջին պետության և հայկական բանակին՝ Սարդարապատում: Եթե չգիտեք, իմացեք»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել