Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Գազի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի աշխատանքը գնահատում է միջինից ցածր, չնայած նրան, որ որոշակի աշխատանք կատարվել է:
Ըստ նրա՝ բացի չորրորդ բաժնից, որտեղ մի քիչ աշխատանք կատարվել է, մյուսների գնահատականը նրա համար է, որ «խոսեն, կանցնի՝ կգնա»:
Հրանտ Բագրատյանը դժգոհեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքից։
«Բարի եղեք՝ նորմատիվ սահմանեք, թե էսքան գազ, էսքան շահույթին հասնելու դեպքում ինչ ծախսեր են լինելու»,-ասաց նա և կոչ արեց վերջ տալ գազի գնի հարցում բանակցություններին:
«Վերջ տվեք գազի գնի բանակցություններին, վերջ տվեք գազի գնի հաստատմանը: Որպես ի՞նչ ենք գազի գին հաստատում: Ես վստահ եմ` ռուսներն ավելի խղճով դուրս կգան, քան մեր չինովնիկները, որոնք մտածում են՝ մի քիչ ավել հաստատեմ, ինձ էլ մի բան կհասնի»,-հեգնեց նախկին վարչապետը:



