Lurer.com–ը գրում է.
Եմենի մայրաքաղաք Սանայից թռչող օդանավում գտնվում է 159 մարդ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հեռախոսով հայտնել է Եմենում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Տիմոֆեյ Բոկովը:
«Շարունակվում է մարդկանց տարհանումը Սանայից: Օդանավում գտնվում է 159 մարդ, որոնցից 47-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ մյուս մասը ԱՊՀ-ի քաղաքացիներ»,-ասել է նա:
Խոսելով Ադենում տիրող իրավիճակից` մամուլի քարտուղարը նշել է, որ «իրավիճակն այնտեղ բարդ է»:
Վերջին մի քանի օրվա ընթացքում, ռուսական ինքնաթիռները տարհանել են Եմենից մոտ 600 մարդու, հիմնականում կանանց և երեխաների:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=180309&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



