1in.am-ը գրում է․
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հայտարարել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում կլքի երկրի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Այդպիսով 89-ամյա քաղաքական գործիչը մտադիր է կյանքի կոչել 2020 թ. ժամկետի պաշտոնական ավարտից առաջ իր լիազորություններն ընդհատելու վաղեմի մտադրությունը:
Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է պաշտոնը լքել նախքան ԵՄ-ում երկրի նախագահության ավարտը՝ հունվարի 13-ը:
Նոր նախագահին կընտրի երկրի խորհրդարանը Նապոլիտանոյի հեռանալուց հետո 15 օրվա ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1506316.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



